Անհայտ անձինք ներկել են Կարսում գտնվող Հումանիզմի հուշարձանը

Անհայտ անձինք ներկել են Կարսում գտնվող Հումանիզմի հուշարձանը

PanARMENIAN.Net - Անհայտ անձինք Կարսում գտնվող Հումանիզմի հուշարձանը, որը խորհրդանշում է հայ-թուրքական բարեկամությունը, ներկել են երեք տարբեր գույներով, հաղորդում է թուրքական Ihlas գործակալությունը: Տեղի դիտորդների կարծիքով, անհայտներն առաջնորդվել են երկու պատճառով` բողոք հուշարձանի ապամոնտաժման դեմ կամ ուշադրության գրավում դրա նկատմամբ: Հուշարձանը ներկվել է դեղին, կանաչ և կարմիր գույներով:

2008 թվականին թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյի կողմից կանգնեցված հուշարձանի ապամոնտաժման մասին որոշումն ընդունվեց այս տարվա փետրվարի 1-ին Կարսի քաղաքապետարանի խորհրդի կողմից: «Հումանիզմի հուշարձանի» կառուցումը չի ավարտվել: Հունվարի սկզբին Կարս կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուշարձանն անվանել է «հրեշավոր և անճոռնի» և հայտարարել, որ այն պետք է ապամոնտաժել:

Հուշարձանի ապամոնտաժման տենդերի արդյունքները կհայտարարվեն Կարսի քաղաքապետարանին հուշարձանի ապամոնտաժման մասին դատավճիռը ներկայացնելուց հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---