ՄԱԿ-ում ծանոթացել են 1961թ. առաջին տիեզերական թռիչքի հարցում ծագումով հայ գիտնականների ներդրումներին

ՄԱԿ-ում ծանոթացել են 1961թ. առաջին տիեզերական թռիչքի հարցում ծագումով հայ գիտնականների ներդրումներին

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնատեղիում կայացել են քննարկումներ` նվիրված մարդու տիեզերք կատարած առաջին թռիչքին, որոնց ընթացքում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ղազախստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի հետ մեկտեղ ելույթով հանդես է եկել նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

Գլխավոր ասամբլեայի պաշտոնական նիստի ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնավորապես անդրադարձել է 1961թ. Գագարինի հաջողված թռիչքի իրականացման հարցում ծագումով հայ գիտնականների, ինժեներների ունեցած մասնակցությանն ու ներդրմանը եւ ներկայացրել, ինչպես 5 տասնամյակներ առաջ այնպես էլ մեր օրերում, տիեզերական գիտության ու տեխնոլոգիաների ուսումնասիրմանն ուղղված հայ մասնագետների նվաճումները:

Ողջունելով ՄԱԿ-ի կողմից ապրիլի 12-ը տիեզերք կատարած առաջին թոիչքի միջազգային օր հռչակելու մասին բանաձեւի ընդունումը, դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ անդամ երկրները կշարունակեն ու մեծապես կնպաստեն խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտմանն ուղղված միջազգային ու տարածաշրջանային համագործակցության բոլոր ծրագրերն ու ջանքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---