Թուրքական Botas ընկերությունը վնասներ է կրում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից

Թուրքական Botas ընկերությունը վնասներ է կրում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից

PanARMENIAN.Net - Թուրքական Botas International Ltd թուրքական ընկերությունը, որը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օպերատորն է, 2006թ. խողովակաշարի շահագործումից ի վեր մոտ 31 մլն դոլարի վնաս է կրել: Ըստ վարչության նախագահ Իբրահիմ Պալազի, Թուրքիայի կառավարությունը 2002թ. տնտեսական տեսակետից անարդյունավետ պայմանագիր է կնքել:

«Մինչ 2045թ., երբ կավարտվի համաձայնագրի գործողության ժամկետը, ընկերության վնասները կկազմեն 2 մլրդ դոլար»,-ասել է Պալազը: Նա հավելել է նաև, որ, չնայած դրան, Թուրքիան կկատարի համաձայնագրի պայմանները:

«BOTAS-ը կարող է վնասներ կրել, սակայն այս հարցին պետք է մոտենալ Թուրքիայի ընդհանուր շահի տեսակետից»,-ասել է ВТС Со ընկերության թուրքական գործողությունների վարչության գլխավոր տնօրեն Շոլեն Քարավելիօղլուն, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---