Բաքվում հինգ ընդդիմադիրների կալանել են 2 ամսով

PanARMENIAN.Net - Հինգ ադրբեջանցի ընդդիմադիրների նկատմամբ, որոնք մասնակցել են ապրիլի 2-ի հանրահավաքին Բաքվում, վճիռ են կայացրել: Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկու ամսվա ազատազրկումը:

Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքի ցույցի անցկացման հետ կապված 4 հոգի պատասխանատվության են ենթարկվել որպես կասկածյալներ` «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Արիֆ Գաջիլին, «Մուսավաթ» երիտասարդական կազմակերպության նախագահ Թուրալ Աբբասլին, ԱԱՃԿ նախագահի առաջին տեղակալ Ֆուադ Ղահրամանլին և ԱԱՃԿ անդամ Մամեդ Մեջիդլին, հաղորդում է Ռոսբալտը:

Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության (ԱԱՃԿ) անդամներ Սահիբ Քերիմովի, Բաբեկ Հասանովի, Ուլվի Գուլիևի, Էլշան Հասանովի և Ահադ Մամեդլիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 233-րդ (հասարակական կարգի խախտման հանգեցրած գործողությունների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն այդ գործողություններին) և 315-րդ (պետական մարմինների ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառում կամ դիմադրում) հոդվածներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---