Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը քրիստոնյաներին կոչ է անում հիշատակել Հայոց ցեղասպանությունը15 ապրիլի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն ու Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը քրիստոնյաներին կոչ են անում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղարներ` դոկտոր Օլավ Թվեյթն ու դոկտոր Վիորել Իոնիտան, իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ապրիլի 13-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով բոլոր անդամ Եկեղեցիներին` Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: «Զատիկն այս տարի ապրիլի 24-ին է, որը համընկել է Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա հետ: Երբ ամբողջ աշխարհի քրիստոնյաներն այս տարի միևնույն օրն են տոնախմբում Զատիկը, դա մեզ բոլորիս համար պատմական հնարավորություն պետք է լինի` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար»,- ասվում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղարների հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |