Բարբարա Բոքսերը Բարաք Օբամային կոչ է արել շտկել իր սխալները և ճանաչել Հայոց ցեղասպանությունը15 ապրիլի 2011 - 20:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Բոքսերը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իր ուղերձում Բոքսերը մասնավորապես նշել է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարին, մի ողբերգության, որը սև բիծ է թողել մարդկության գիտակցության մեջ: Սակայն այդ ողբերգությունը հատկապես հայ ժողովրդի համար ավելի ցավոտ է դարձնում Օսմանյան կայսրությունում նախօրոք ծրագրված հայերի կոտորածը Ցեղասպանություն ճանաչելու` ԱՄՆ իշխանությունների անընդունակությունը»: Բոքսերը դիմել է Օբամային ամերիկյան ղեկավարության այդ սխալը շտկելու կոչով: Ընդ որում, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը հիշեցրել է, որ 2008 թվականին, դեռևս լինելով սենատոր, Օբաման ասաց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ է, այլ ապացուցված և անվիճելի փաստ: «Չճանաչելով այդ փաստը` ԱՄՆ իշխանությունները երկարացնում են Ցեղասպանության զոհերի ժառանգների, ինչպես նաև ողջ հայ համայնքի ցավը»,- ընդգծել է Բոքսերը` ավելացնելով, որ չնայած դրան, ԱՄՆ իշխանությունները շարունակում են Ցեղասպանությունը բնութագրելու համար կիրառել «ոչնչացում», «զանգվածային գնդակահարություն» և «սպանություն» տերմինները: Նրա խոսքով, դա ոչ միայն վիրավորում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և նրանց ժառանգներին, այլև վնասում է Ամերիկային: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |