New York Daily News. Հայոց ցեղասպանության խնդիրն երբեք անցյալ չի դառնա 24 ապրիլի 2011 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Նույնիսկ 96 տարի անց Հայոց ցեղասպանությունը մնում է այն ազգային խնդիրը, որը երբեք անցյալ չի դառնա: 1915թ. Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայ սպանվեց, մյուսները բռնագաղթվեցին: Եվ թեև բոլոր թուրքական կառավարությունները ժխտել ու շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը և չեն ցանկանում հաշտվել պատմական փաստերի հետ, 1915թ. իրադարձություններն, անկասկած, Ցեղասպանություն են: Այդ մասին New York Daily News-ում գրել է ամերիկահայ գրող, հետազոտող Փիտեր Բալաքյանը: «Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը սպասւոմ են, թե երբ ԱՄՆ նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը, որը լիովին և ճիշտ է նկարագրում հայերի զանգվածային սպանությունները: Ամեն տարի ԱՄՆ նախագահն ասում է ամեն ինչ, ինչ կարելի է ասել այդ իրադարձությունների մասին, սակայն, չի արտասանում ցեղասպանություն բառը թուրքական կառավարության պատճառով, որը վախենում է ճշմարտությունից, և օգտագործում է բոլոր տակտիկական միջոցները, որպեսզի նախագահը չօգտագործի այդ բառը»,-գրում է Բալակյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |