Ապրիլի 24-ին և 25-ին Բեյրութում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված միջոցառումներ24 ապրիլի 2011 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի երեկոյան Անթիլիասում` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի նստավայրում, տեղի կունենա 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, միջոցառման նախաձեռնողներն են երեք հայկական ավանդական կուսակցությունները` ՀՅ Դաշնակցություն, Հնչակյան և Ռամկավար-Ազատական: «Անթիլիասի միջոցառմանը ելույթ կունենա Նորին Սրբություն Արամ Ա-ն և Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Ապրիլի 25-ին վաղ առավոտից մինչև ուշ երեկո Բեյրութում Հայաստանի դեսպանատունը սգալի ամսաթվին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացնի` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Կցուցադրվեն ֆիլմեր, կբացվի ցուցահանդես: Հրավիրված են Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսը, հասարակական կազմակերպություններ և ԶԼՄ ներկայացուցիչներ»,- ասել է Կանդահարյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |