Լազարևսկ քաղաքի հայ բնակիչներին արգելվել է ջահերով երթ անցկացնել

PanARMENIAN.Net - Կրասնոդարի մարզի Լազարևսկ քաղաքում տեղի հայ համայնքին չի թույլատրվել ջահերով երթ կազմակերպել Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին տեղի աղբյուրները, արգելքի պատճառը մի քանի շաբաթ առաջ նույն քաղաքում դաղստանցի երիտասարդների անկարգություններն էին, որոնց արդյունքում քաղաքին նյութական վնաս է հասցվել: Փոխարենը Լազարևյան շրջանի հայաբնակ գյուղերի մոտ երեք հարյուր երիտասարդներ ջահերով երթ են անցկացրել դեպի շրջանի հայաբնակ Վոլկոնկա գյուղ: Գյուղում երկու տարի առաջ կանգնեցվել է խաչքար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---