Սթիվեն Հարփերը Հայոց ցեղասպանության մասին. Մենք երբեք չպետք է մոռանանք պատմության դասերը25 ապրիլի 2011 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Հայոց ցեղասպանության 96-ամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «96 տարի առաջ հայ ժողովուրդը անասելի վայրագությունների ու սպանությունների ենթարկվեց: Մենք երբեք չպետք է մոռանանք պատմության դասերը և թույլ տանք, որ պատմական թշնամանքը պառակտի մեզ»: Քեմբրիջում (Կանադա) հայ երիտասարդությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա է անցկացրել: «Մեզ ոչինչ չի կանգնեցնի Ցեղասպանության ճանաչման համար պայքարում: Ես կարծում եմ, որ այն ավելի կուժգնանա և կշարունակվի այնքան, քանի դեռ մենք չենք հասել մեր նպատակին»,-հայտարարել է ակտիվիստ Թալար Փոլադյանը, հայտնում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC): Ըստ դատավոր, ANCC Քեմբրիջի բաժանմունքի ղեկավար Ասադուրյանի, աշխարհը պետք է հիշի 1915թ. ողբերգական իրադարձությունների մասին, որպեսզի ապագայում նման բան տեղի չունենա ոչ հայերի, ոչ մեկ այլ ժողովրդի հետ: «Անցյալի տեսարաններին դժվար է նայել: Դրանք իմ նախնիներն են՝ հայերը: Ես չէր ցանկանա, որ նման բան կատարվեր իմ թշնամիների հետ նույնիսկ»,-ասել է Փոլադյանը, հաղորդում է CTV News-ը: Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006 թվականին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |