Մարդասիրական հարցերը չպետք է քաղաքականացվեն, նշել է Բակո Սահակյանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 25-ին ընդունել է «Արտաքսված եւ վտարանդի անձանց եվրոպական միության» պատվիրակությանը՝ կազմակերպության ղեկավար Մասիմիլիանո Լակոտայի գլխավորությամբ:

Նախագահը բարձր է գնահատել միության ջանքերն՝ ուղղված ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանը, հակամարտություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը՝ այն համարելով մարդու իրավունքների պաշտպանության կարեւոր ուղղություններից մեկը:

Բակո Սահակյանը նշել է, որ մարդասիրական հարցերը չպետք է քաղաքականացվեն եւ այս տեսանկյունից ողջունել է հյուրերի աջակցությունն ու պատրաստակամությունը՝ Արցախում հաստատված փախստականների հիմնախնդիրները եվրոպական տարբեր ատյաններում ներկայացնելու գործում:

Երկուստեք նշվել է, որ փոխգործակցության համար առկա են բոլոր հնարավորությունները եւ անհրաժեշտ ներուժը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---