Ադրբեջանը չի ցանկանում Իրանի հետ միասնական մաքսատուն ունենալ

Ադրբեջանը չի ցանկանում Իրանի հետ միասնական մաքսատուն ունենալ

PanARMENIAN.Net - Ներկայումս Ադրբեջանը չի դիտարկում Իրանի հետ միասնական մաքսային անցումային կետի ստեղծման հարցը, Բաքվում ասել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի (ՊՄԿ) նախագահ Այդին Ալիևը:

«Մեկ պատուհանի» սկզբունքով ստուգումների իրականացման հարցում մի քանի բարդ պահեր կան: Դրանցից մեկը կայանում է նրանում, թե որ երկրի տարածքում է այն իրականացվելու»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով, Ադրբեջանի օրենսդրության համաձայն, մաքսային հսկողությունը երկրում կարող է իրականացնել միայն ՊՄԿ-ն, որի անդամ կարող են լինել միայն Ադրբեջանի քաղաքացիները:

«Մյուս հարցն է այն է, որ եթե Ադրբեջանի կամ Իրանի տարածքում խախտումներ լինեն, ապա ինչպե՞ս են դրանք դիտարկվելու, ո՞ր երկրի իրավասության ներքո է դա տեղի ունենալու: Չէ՞ որ պատասխանատվության ենթարկելու դեպքում կիրառվում է տարածքային սկզբունքը»,- ասել է Ալիևը, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---