Al-Vatan. Բեն Լադենին դավաճանել է նրա տեղակալ Այման ալ Զավահիրին

Al-Vatan. Բեն Լադենին դավաճանել է նրա տեղակալ Այման ալ Զավահիրին

PanARMENIAN.Net - Ամերիկացիները կարողացան գտնել և ոչնչացնել «Ալ-Քաեդայի» առաջնորդ Օսամա բեն Լադենին նրա տեղակալ և մերձավոր օգնական Այման ալ Զավահիրիի միջոցով: Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներն, գրում է սաուդյան Al-Vatan թերթը:

Ինչպես ասվել է նախկինում, ԿՀՎ-ն իմացել է բեն Լադենի գտնվելու վայրի մասին, հետևելով նրա ցրիչին՝ քուվեյթցի Աբու Ահմադին: Ըստ ԶԼՄ-ների, դավաճանության պատճառը Բեն Լադենի ու Այման ալ Զավահիրիի միջև առաջացած տարաձայնություններն էին: Չնայած նրան, որ 2004թ. փաստորեն ղեկավարում էր Զավահիրիի եգիպտական բաժանմունքը, նա ցանկանում էր ստանալ ողջ իշխանությունը կազմակերպությունում:

Ըստ թերթի հենց եգիպտացիներն են համոզել բեն Լադենին լքել այն տարածքը Պակիստանի ու Աֆղանստանի սահմանին, որտեղ նա երկար ժամանակ թաքնվում էր, և հաստատվել Աբբոտաբադում:

Մայիսի 3-ին բրիտանական The Guardian-ը գրել է, որ դեռ 2001թ. բեն Լադենը կտակ էր կազմել, որտեղ ասվում է նաև, որ հավանաբար իրեն կդավաճանեն մերձավոր մարդկանցից ոմանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---