Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովը ներում է շնորհել լրագրող Էռնեստ Վարդանյանին

Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովը ներում է շնորհել լրագրող Էռնեստ Վարդանյանին

PanARMENIAN.Net - Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովը ներում է շնորհել լրագրող Էռնեստ Վարդանյանին, որը դատապարտվել էր ՔՕ «Պետական դավաճանություն» հոդվածով 15 տարվա ազատազրկման:

Ներման մասին այսօր հայտարարել է ինքը նախագահը Մամուլի օրվան նվիրված լրագրողների ընդունելության ժամանակ, Մերձդնեստի տեղեկատվության ու հեռահաղորդակցությունների նախարարությունում հայտնել են «Նովի ռեգիոնին»:

Մոլդովայի քաղաքացի Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր 2010թ. ապրիլի 7-ին պետական դավաճանության մեղադրանքով: Դեկտեմբերի 16-ին Վարդանյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---