Իրանական ԶԼՄ-ները Ղարաբաղի և Իրանի մասին հայտարարություններ են վերագրում ՀՀ դեսպանին14 մայիսի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Թեհրանի համալսարանի կովկասագիտության կենտրոնում տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան խնդիրը» թեմայով խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը, որը հայտարարել է, որ խորհրդաժողովի անվանումն անընդունելի է, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը միանգամայն տարբեր հարցեր են: Դեսպանը հիշեցրել է, որ հարաբերությունների կարգավորումն Երևանի ու Անկարայի միջև առկախված մնաց հենց Թուրքիայի մեղքով, քանի որ թուրքական կողմը փորձեց շաղկապել այդ հարցերը: Թեհրանում ՀՀ դեսպանն անդրադառնալով Ղարաբաղի հարցում Իրանի միջնորդական առաքելությանը, նշել է. «Այդ հարցի կապակցությամբ ԻԻՀ դիրքորոշումը կրավորական չի եղել, այլ եղել է միջնորդին հատուկ դիրքորոշում: Այն ժամանակահատվածում Իրանի միջնորդական դիրքորոշումը շատ օգտակար եղավ և այսօր էլ Թեհրանը Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման միջոցով կարող է օգտակար հանդիսանալ: Մյուս կողմից, Ղարաբաղի շուրջ ընթանում են բանակցություններ և ավելի լավ է այդ ձևաչափը փոփոխության չենթարկվի»: Վերափոխելով Հայաստանի դեսպանի խոսքերը՝ իրանական ISNA գործակալությունը հայտնել է, որ Գրրգոր Առաքելյանն իբր կոչ է արել Թեհրանին որպես միջնորդ հանդես գալ ղարաբաղյան կարգավորման հարցում և հույս է հայտնել որ Իրանը կաջակցի Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |