«Էրգենեկոնի» հետ կապերի առնչությամբ կասկածյալ թուրք լրագրողներն ազատ են արձակվել16 մայիսի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Թուրք լրագրողներ Ահմեդ Շըքն ու Էրթօղրուլ Մավիօղլուն արդարացվել են Ստամբուլի Քադիքոյ շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից: Լրագրողները ձերբակալվել էին 2011 թվականի մարտին «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործին հանցակից լինելու մեղադրանքով: Դատավարությունն ընթանում էր տեղական և արտասահմանյան դիտորդների մասնակցությամբ, հաղորդում է BIA News Center-ը: Բանտից դուրս գալիս Շըքին դիմավորել է երկրպագուների ամբոխը, որը վանկարկում էր «Ահմե'դ, գնա' և գրի'ր»: Շըքին պաշտպանում էին լրագրողներ և հասարակական գործիչներ, մասնավորապես լրագրողներ Ռուշեն Չաքիրը, Բանու Գյուվենը, Օրհան Դինքը և Արատ Դինքը` հայ-թուրքական «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի եղբայրն ու որդին, քրդական կուսակցությունների ներկայացուցիչներ: Դրա հետ մեկտեղ Մամուլի թուրքական ինստիտուտի ասոցիատիվ նախագահ Ֆերայ Թինչը հայտնել է, որ թուրքական բանտերում դեռևս 67 լրագրող է մնում կալանված: Մարտի 3-ին թուրքական ոստիկանությունը բերման ենթարկեց «Milliyet»-ի թղթակից, Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակ Նեդիմ Շեներին և Ահմեդ Շըքին, որն «Էրգենեկոնի» դեմ գիրք է գրել: Ահմեդ Շըքը գրել է «Իմամի բանակը» գիրքը, որն արգելվել է դեռևս հրապարակումից առաջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |