Բաքվում հուսով են, որ Մոսկվան կարող է ստիպել Հայաստանին զիջումների գնալ Ղարաբաղի հարցում16 մայիսի 2011 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Բաքուն գտնում է, որ եթե ինչ-որ մեկը կարող է Հայաստանի խաղաղաության հաստատման համար անհրաժեշտ զիջումների հորդորել Ղարաբաղի հարցում, ապա դա առաջին հերթին Մոսկվան է: Այդ մասին հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը՝ մեկնաբանելով ռուսական միջնորդության ակտիվացումը ղարաբաղյան գործընթացում: «Մենք գիտենք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Սակայն, գիտենք նաև, որ Հայաստանը մեծ կախում ունի Մոսկվայից: Վերջին տարիներին Բաքու-Մոսկվա, Անկարա-Մոսկվա գծով հարաբերությունները բարելավվել են: Դա հույս է ներշնչում, որ Մոսկվայի միջնորդույթունը կարող է ոչ միայն անաչառ լինել, այլ նաև՝ գործուն»,-գտնում է Ռասիմ Մուսաբեկովը: Անդրադառնալով ստատուս-կվոյին՝ քաղաքագետը նշել է, որ այն կարող է շարունակվել էլի մի որոշ ժամանակ, սակայն, հավերժ չէ: «Կգա մի պահ, երբ Ադրբեջանի ռազմական գերակայութունը կկարողանա վստահություն ներշնչել ռազմական հաջողության բարձր հավանականությամբ, և եթե բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ լինի (բարդ իրավիճակ Իրանում, որը կպահանջի մեր աջակցությունն Արևմուտքին, կամ ադրբեջանական տարրի հզորացումն այդ երկրում ժողովրդավարական փոփոխությունների արդյունքում), ապա ռազմական գործողությունների վերսկսումը միանգամայն հավանական է: Ռազմական գործողությունները կարող են և ինքնաբերաբեր սկսվել, եթե բանակցությունները ձախողվեն, իսկ միջադեպերի քանակը կտրուկ աճի»,-ասել է քաղաքագետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |