Ղարաբաղում պատերազմի դեպքում Ադրբեջանն էլ ավելի մեծ տարածքներ կկորցնի, գտնում է Հաջիզադեն16 մայիսի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմ սկսի Ղարաբաղում, ապա իրադարձությունները կզարգանան 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի օրինակով: Անմիջապես կմիջամտի Ռուսաստանը, մեր գլխավերևում առանց տարբերանշանների մարտական ինքնաթիռներ կսկսեն թռչել, Ադրբեջանը կկորցնի էլ ավելի մեծ տարածքներ, իր տրանսպորտային հանգույցները և այլն: Բայց ես նման բան չեմ ակնկալում»,- հայտնել է Far Centre Քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ, Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն: Նա նշել է, որ հաճախացած փոխգնդակոծություններն Ադրբեջանի կառավարության մարտավարությունն ու հասարակության մեծ մասի տրամադրվածությունն է` անհանգստացնել հայերին, կրակել, հանգիստ չտալ, և ընդգծել է, որ պատերազմը ողբերգություն կդառնա Բաքվի համար: Ինչ վերաբերում է Մոսկվայի կողմից Հայաստանի որոշ տարածքներն Ադրբեջանին հանձնելու հնարավորությանը, ապա նման բան երբեք չի լինի: Միգուցե արևմտյան միջնորդներն իսկապես ճնշում են գործադրել Երևանի վրա, որպեսզի նա համաձայնի տարածքների հանձնմանը, բայց Մոսկվան` երբեք: Հակառակը, որքան ես գիտեմ, Մոսկվան միշտ արգելել է Հայաստանին նման քայլերի գնալ»,- ասել է նա, հաղորդում է newcaucasus.com-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |