Եթե Իրանում իշխանափոխություն լինի, Ադրբեջանն Արևմուտքին այլևս պետք չի լինի, գտնում է նախկին դիվանագետը16 մայիսի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Եթե Իրանում լինի ռացիոնալ, գոնե կիսաժողովրդավարական ռեժիմ, ապա Ադրբեջանն Արևմուտքի համար իր նշանակությունը կկորցնի: Այդ մասին հայտարարել է Far Centre քաղաքական ու տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ, ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմետ Հաջիզադեն: «Մեր բռնապետներն արդեն ոչ ոքի պետք չեն լինի: Արևմուտքի առաջնորդները գալիս են, շքանշաններ են տալիս մեր առաջնորդներին, նրանց ձեռքն են սեղմում: Ինչո՞ւ: Որովհետև Ադրբեջանը միակ այլընտրանքային ուղին է Արևելքից Արևմուտք: Հյուսիսից՝ Ռուսաստան, հարավից՝ Իրան, մնում է Սև ծով-Վրաստան-Ադրբեջան և այլն: Արևմուտքին հարկավոր են մեր օդանավակայնները, երկաթուղիները, որոնցով տարանցվում են բեռները դեպի Աֆղանստան: Ըստ Զբիգնեև Բժեզինսկու, Ադրբեջանը խցան երկիր է: Իսկ եթե Իրանը բացվի աշխարհի առջև, ապա Ադրբեջանն ու Վրաստանը կկորցնեն իրենց դերը: Սակայն, Վրաստանն արդեն այլ, առաջադեմ ուղի է ընտրել: Ըստ իս, Իրանում ևս ծավալուն ազատական բարեփոխումներ են ակնկալվում»,-ասել է նա, հաղորդում է newcaucasus.com-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |