Ադրբեջանցի պատգամավորները սպառնում են խզել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի միլի մեջլիսի մայիսի 17-ի ընդլայնված նիստում պատգամավորները քննարկել են մայիսի 2-ին Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթն Ադրբեջանի մասին:

Պատգամավոր Գուլիևը հայտարարել է, թե ընդունած փաստաթուղթը արդար և անաչառ չէ. «Փաստաթղթի ընդունումը վնասում է Եվրոպայի համագործակցությանը Ադրբեջանի հետ: Նման փաստաթղթի ընդունումը կասկածի տակ է դնում Եվրանեսթի ապագա գործունեությունը: «Միասնական Ադրբեջանի» փոխնախագահ Ահմեդովը այդ փաստաթուղթը համարել է կողմնակալ:

«Փաստաթուղթն ամբողջությամբ հակասում է ադրբեջանական իրողություններին: Ադրբեջանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանն արդեն մտածում է Եվրախորհրդարանի հետ համագործակցության նպատակահարմարությնա մասին»,-ասել է նա:

Եվրախորհրդարան բողոք հղելու համար կազմվեց հանձնաժողով: Ակնկալվում է, որ ԵԽ նախագահ Եժի Բուզեկի Բաքու այցի ժամանակ այդ հարցը կներկայացվի նրան:

Մայիսի 2-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որտեղ մտահոգություն է հայտնվում Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի վերաբերյալ, հայտնում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---