Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը չի ցանկանում շփվել Իլհամ Ալիևի հետ18 մայիսի 2011 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում երրորդ անգամ տեղի է ունեցել միջազգային ամենամյա Ազատության համաժողովը, ուր հրավիրում են անվանի իրավապաշտպանների և հասարակական գործիչների ողջ աշխարհից, ներառյալ տարբեր երկրների նոբելյան մրցանակակիրների և նախկին նախագահների, հաղորդում է Turan-ը: Համաժողովի աշխատանքին մասնակցել է Ադրբեջանի ներկայացուցիչ, անվանի իրավապաշտպան Նախիջևանից Մալահաթ Նասիբովան: Նրա ելույթը վերաբերվել է Նախիջևանում իրերի դրությանը և տեղի ավտորիտար ռեժիմին, որը դաժանությամբ գերազանցում է Բաքվում կենտրոնական իշխանության ավտորիտարիզմին: Նա նշել է, որ Ադրբեջանում իրավունքների և ազատությունների ճնշման բոլոր մեթոդները սկզբից կիրառվում են Նախիջևանում, իսկ հետո տեղափոխվում են երկրի մնացած տարածքներ: Շարունակելով բանավեճը` Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հրավիրել են իրեն այդ երկիր: «Ես ամեն անգամ հրաժարվում եմ, քանզի գիտեմ, որ ստիպված եմ լինելու հանդիպել ձեր նախագահի հետ, սակայն ես դա չեմ ուզում»,- ասել է նա: Այն հարցին, թե ինչու է նրան այդքան անհանգստացնում Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, նորվեգացին նշել է. «իհարկե, նա երբեք չի լինի Նոլբելյան մրցանակի դափնեկիր, բայց մեր շփումը նրա հետ արդարացնում է այն ամենը, ինչ նա անում է: Իսկ մենք դատապարտում ենք շատ բան այն ամենից, ինչ անում են ձեր իշխանությունները»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |