Ադրբեջանցիները փորձել են Արցախ ներթափանցել և դիպուկահար են կորցրել

Ադրբեջանցիները փորձել են Արցախ ներթափանցել և դիպուկահար են կորցրել

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ի երեկոյան զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի զինվորը: Ըստ Voskanapat.info տվյալների, Ադրբեջանի ՊՆ զինծառայող Ռահման Էլդար օղլու Մամեդովը ոչնչացվել է ԼՂՀ տարածքում դիվերսիոն գործողության կասեցման և ԼՂՀ տարածք թափանցելու փորձի արդյունքում: Ռահման Մամեդովը ադրբեջանական զինուժի 57-րդ զոհն է ընթացիկ տարվա հինգ ամսում: Սպանվածը ժամկետային ծառայության ենթասպա էր և ծառայում էր որպես դիպուկահար:

Իրավասու մարմինների աղբյուրները չեն բացառում, որ Մամեդովը մեղսակից է ԼՂՀ ՊԲ մարտիկի ապրիլի 28-ի սպանությանը: Այդպիսով, ադրբեջանցի դիպուկահար Ռահման Մամեդովի ոչնչացումը ԼՂՀ ՊԲ կողմից ադրբեջանցի դիպուկահարների ոչնչացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների արդյունք է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---