Վերջին 7 օրում Ադրբեջանը խախտել է հրադադարը մոտ 200 անգամ. հայկական կողմը կորուստներ չի կրել

Վերջին 7 օրում Ադրբեջանը խախտել է հրադադարը մոտ 200 անգամ. հայկական կողմը կորուստներ չի կրել

PanARMENIAN.Net - Համաձայն Արցախի ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մայիսի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200-ից ավելի անգամ, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ, տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակվել է շուրջ 1500 կրակոց: Բացի ինքնաձիգերից, առաջնային գծում հակառակորդը կիրառել է նաև "ՍՎԴ" և թուրքական արտադրության "Իստիգալ" տիպի դիպուկահարային հրացաններ ու "ՊԿ", "ԴՇԿ" և "ՈՒՏՅՈՍ" տիպի գնդացիրներ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Մայիսի 20-ի երեկոյան զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի զինվորը: Ըստ Voskanapat.info տվյալների, Ադրբեջանի ՊՆ զինծառայող Ռահման Էլդար օղլու Մամեդովը ոչնչացվել է ԼՂՀ տարածքում դիվերսիոն գործողության կասեցման և ԼՂՀ տարածք թափանցելու փորձի արդյունքում: Ռահման Մամեդովը ադրբեջանական զինուժի 57-րդ զոհն է ընթացիկ տարվա հինգ ամսում: Սպանվածը ժամկետային ծառայության ենթասպա էր և ծառայում էր որպես դիպուկահար:

Իրավասու մարմինների աղբյուրները չեն բացառում, որ Մամեդովը մեղսակից է ԼՂՀ ՊԲ մարտիկի ապրիլի 28-ի սպանությանը: Այդպիսով, ադրբեջանցի դիպուկահար Ռահման Մամեդովի ոչնչացումը ԼՂՀ ՊԲ կողմից ադրբեջանցի դիպուկահարների ոչնչացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների արդյունք է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---