Էրդողանը գտնում է, որ Թուրքիան արդեն «մեկնել է հաշտության ձեռքը Հայաստանին»

Էրդողանը գտնում է, որ Թուրքիան արդեն «մեկնել է հաշտության ձեռքը Հայաստանին»

PanARMENIAN.Net - Կարսում նախընտրական ցույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է թուրք-ադրբեջանական և թուրք-հայկական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է թուրքական Dogan գործակալությունը, Էրդողանն ասել է. «Ինչ վերաբերում է եղբայրությանը, ապա մենք Ադրբեջանի և Նախիջևանի հետ հավերժ եղբայրներ ենք: Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա մենք բարի մտադրություններով մեր հաշտության ձեռքն արդեն մեկնել ենք Հայաստանին: Այժմ Հայաստանի հերթն է»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը նաև իր գոհունակությունն է հայտնել «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժման առթիվ: Նա ընթերցել է Նախիջևանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի շնորհակալական նամակը, որում վերջինս նույնպես իր ուրախությունն է հայտնել հուշարձանի վերացման կապակցությամբ: Էրդողանն ափսոսանք է հայտնել այն առիթով, որ «Կարսը քննարկման առարկա է դարձել ոչ միայն իր բազմաթիվ արժանիքների, այլև անհեթեթ հուշարձանի շնորհիվ», և հաղորդել, որ կմասնակցի Հեյդար Ալիևի անվան ուսումնարանի հիմնաքարը դնելու արարողությանը: Ուսումնարանը Կարսում կկառուցի Ադրբեջանի նավթային ընկերությունը:

Ցույցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ մարդիկ իշխանության դեմ կոչեր էին վանկարկում: Իրավապահ մարմինների աշխատակիցներն անմիջապես միջամտեցին և 10 հոգու բերման ենթարկեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---