Նինո Բուրջանաձեն Վրաստանի նախագահի հրաժարականն է պահանջում

Նինո Բուրջանաձեն Վրաստանի նախագահի հրաժարականն է պահանջում

PanARMENIAN.Net - Ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ հավաքվել են Թբիլիսիի Ազատության հրապարակում` մասնակցելու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող ցույցին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Որոշ տվյալներով, հրապարակում երեքից հինգ հազար մարդ է հավաքվել: Ակցիայի կազմակերպիչը «Ազգային ժողով» կազմակերպությունն է, որի առաջնորդներից մեկը վրացական խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն է: Ինչպես նշում է «Նովոստի-Գրուզիա»-ն, հանրահավաքի կազմակերպիչները ակցիաներ են ծրագրել մայիսի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:

Ակցիայի անցկացման վայր է ժամանել վրացական ոստիկանությունը: Ցուցարարների կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից որևէ խախտումների մասին չի հաղորդվել: Հայտնի է նաև, որ ընդդիմության ցույց է ընթանում Բաթումիում, ակցիային երկու հազարից ոչ պակաս մարդ է մասնակցում:

Վրաստանի նախագահը, որի հրաժարականն է պահանջում ընդդիմությունը, ակցիաների անցկացման ժամանակ պետք է այց կատարեր Հունգարիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---