Օլեգ Եսայանը կարևորում է Հայաստանում դպրոցական սնունդ ծրագրի իրականացումը21 մայիսի 2011 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Հայաստանի դեսպանությունում կայացավ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիի հետ: Դեսպանը ողջունեց եւ իր երախտագիտությունը հայտնեց հյուրին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում դպրոցական սնունդ ծրագրի իրականացման ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար: Պատասխան խոսքում Դալի Բելգասմին խոստովանեց, որ դեռեւս ուսանողական տարիներից խորին հարգանք է տածել դեպի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, ինչը բազմապատկվել է, երբ Ժնեւում շփվել է մեծանուն երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրի հետ: Օլեգ Եսայանը իր կողմից նշեց դպրոցական սնունդ ծրագրի կարեւորությունը, ոչ միայն նյութական աջակցության, այլեւ` այլոց կարիքներին արձագանքի առավել պատրաստակամ սերունդ ձեւավորելու առումով: ՄԱԿ-ի պաշտոնյան հայտնեց նաեւ, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում նախատեսել են անցկացնել միջոցառում Մոսկվայում հայ համայնքային կառույցների մասնակցությամբ` նպատակաուղղված հումանիտար ծրագրերի իրականացմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |