Ալեքսեյ Վենեդիկտով. Իմ աշխատակիցները կմեկնեն այնտեղ, ուր նրանց կգործուղի գլխավոր խմբագիրը

Ալեքսեյ Վենեդիկտով. Իմ աշխատակիցները կմեկնեն այնտեղ, ուր նրանց կգործուղի գլխավոր խմբագիրը

PanARMENIAN.Net - «Իմ առաջին տեղակալ Սերգեյ Բունտմանի`Ադրբեջան մուտք գործելու արգելքը զարմանքից բացի ուրիշ ոչինչ չի կարող առաջացնել»,- ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Նա բողոք է արտահայտել Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցների գործողությունների դեմ: «Երկրորդ, ես մտադիր եմ նամակով դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` խնդրելով չեղյալ համարել այդ որոշումը: Երրորդ, ես ցանկանում եմ հաղորդել մեր ռադիոլսողներին, որ հետագայում ևս «Էխո Մոսկվիի» աշխատակիցները մեկնելու են այնտեղ, ուր նրանց կգործուղի գլխավոր խմբագիրը, այլ ոչ թե այնտեղ, ուր որոշում են օտարերկրյա պետությունների ԱԳՆ գործիչները»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---