Բակո Սահակյան. Ես դժվարանում եմ որակել Ադրբեջանի վարքագիծը պատմական փաստերի խեղաթյուրման առումով

Բակո Սահակյան. Ես դժվարանում եմ որակել Ադրբեջանի վարքագիծը պատմական փաստերի խեղաթյուրման առումով

PanARMENIAN.Net - «Մենք այսօր նկատում ենք, թե ինչպես ադրբեջանական քարոզչությունը տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ, ընդունելի և անընդունելի, պատմությունը վերածում է չգիտես թե ինչի…Ես նույնիսկ դժվարանում եմ որակել Ադրբեջանի վարքագիծը պատմական փաստերի խեղաթյուրման առումով»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նա նշել է, որ այսօր Ադրբեջանը ասում է,թե Երևանը Ադրբեջանի մաս է կազմում, որ դա ինչ-որ խանություն է, որը ադրբեջանցի ոմն մի առաջնորդի թեթև ձեռքով ժամանակին հանձնվել է Հայաստանին: «Երբ ամեն ինչ վերածվում է միայն ծիծաղ հարուցող բանավեճերի, մենք անհրաժեշտ չենք համարում պաշտպանել մեր տեսակետը: Մենք հիանալի գիտենք, որ Ադրբեջան պետությունը հայտնվել է քարտեզի վրա 20 դարի սկզբում և նման կազմավորումն այսօր հանդգնում է խեղաթյուրել պատմական փաստերը, հայտարարություններով հանդես գալ: Եվ դա անում են ոչ թե ոմն հասարակական գործիչներն, այլ դա անում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը: Ավելին, Ադրբեջանն այսօր ատելություն է սերմանում հայ ժողովրդի հանդեպ՝ դա Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է: Բոլոր նախակրթական հաստատություններում, բոլոր դպրոցներում ու բուհերում վարվում է հայատյացության քաղաքականություն: Անշուշտ, նման քաղաքականությունը ոչ միայն վնասում է հայ ժողովրդին, նման քաղաքականությամբ առաջին հերթին վնաս է հասցվում ադրբեջանական ժողովրդին»,-ասել է Սահակյանը, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---