Ֆրանսիայում անցել է միջոցառումների շարք` «Փարիզի Հայ Առաքելական եկեղեցու շաբաթը»23 մայիսի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-22-ը տեղի ունեցավ «Փարիզի Հայ Առաքելական եկեղեցու շաբաթը», որի շրջանակներում Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ. Մայր Եկեղեցու հանդիսությունների սրահում ներկայացվեց «Հայոց ցեղասպանությունը ժամանակի միջազգային մամուլի առաջնորդողներում» ցուցահանդեսը, գումարվեցին գիտաժողովներ` «Աղթամարի վանական համալիրի պատմությունը եւ վերականգնման խնդիրները» (ատենախոսներ` Պատրիկ Տոնապետյան, Գեղամ Գեւոնյան, Հայկ Դեմոյան), «Հայ առաքելական եկեղեցին 21-րդ դարում` ավանդույթի եւ առաջընթացի միջեւ» (Նորվան արքեպիսկոպոս Զաքարյան, Սահակ Սուքիասյան), «Հայ երիտասարդների հավաք եկեղեցու շուրջը», հանդիսավոր համերգ Փարիզի Գավո համերգասրահում` արեւմտաեվրոպական եւ հայկական երաժշտության կատարմամբ (Նաիրի սիմֆոնիկ նվագախումբ, մենակատարներ` Լուսինե Խաչատրյան, դաշնամուր, Սիլվիա Գեւորգյան, սոպրանո եւ Մկրտիչ Մկրտչյան, բարիտոն): Մայիսի 21-ին Ինտերկոնտինենտալ հյուրանոցում տեղի ունեցավ հանդիսավոր ճաշ` ի նպաստ Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ Մայր Եկեղեցու վերանորոգչական աշխատանքների համար միջոցների հանգանակման: Միջոցառումների շարքն ավարտվեց Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված հոգեհանգստյան պատարագով` ի հիշատակ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսեի հերոսամարտերի զոհերի: Պատարագը մատուցեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական կոնդակով Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցական թեմի հոգաբարձուների խորհրդի վաստակաշատ անդամ Գրիգոր Փափազյանին շնորհվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բարձրագույն` Սբ. Ներսես Շնորհալի շքանշանը, իսկ նրա տիկնոջը` Սեդա Փափազյանին` նույն շքանշանի մանրակերտը: «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության նախագահ եւ Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցական խորհրդի կազմում գործող Ուսումնական մարմի փոխնախագահ Գեղամ Գեւոնյանը պարգեւատրվեց Ֆրանսիայի Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Վարդան Մամիկոնյան պատվոնշանով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |