Վրացական ընդդիմությունը մտադիր է գիշերն անցկացնել Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց

Վրացական ընդդիմությունը մտադիր է գիշերն անցկացնել Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն` «Ազգային ժողովի» առաջնորդներից մեկը, իր կողմնակիցներին կոչ է արել ողջ գիշեր կանգնել խորհրդարանի շենքի դիմաց և չհեռանալ, ինչպես նաև sms հաղորդագրություններ ուղարկել հանրահավաքի քանակական ավելացման համար: «Սա սկզբունքային հարց է: Դուք պետք է հաղթահարեք այս պահը»,- ասել է նա` ելույթ ունենալով վրացական խորհրդարանի դիմաց կանգնեցված շարժական բեմից:

Ավելի վաղ Բուրջանաձեի կողմնակիցները զբաղեցրել էին Թբիլիսիում Անկախության օրվա առթիվ հինգշաբթի օրը կայանալիք ռազմական շքերթի համար նախապատրաստված տրիբունան: Ներկա պահին նրանք արգելափակել են երթևեկությունը Թբիլիսիի գլխավոր փողոցում` Ռուսթավելիում: Ներկայումս խորհրդարանի շենքի դիմաց մոտ երեք հազար մարդ է գտնվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---