Թուրքիան կվատացնի Իսրայելի հետ հարաբերությունները Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման դեպքում26 մայիսի 2011 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կարող է վատթարացնել թուրք-իսրայելական հարաբերությունները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Սուաթ Քինիկլիօղլուն: Նրա խոսքերով, նման քայլերը կրում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու բնույթ և ստվեր են նետում տարբեր պետությունների հետ երկկողմանի հարաբերությունների վրա: «ԱՄՆ-ի խորհրդարանը նույնպես փորձել է որոշում ընդունել հայերի ցեղասպանության առիթով: Սակայն մենք կտրական բողոք ենք հայտնել դրա հետ կապված և կանխարգելել որոշման ընդունումը»,- հավելել է նա: Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է փորձագետների կողմից 1915-ի դեպքերի արդարացի ուսումնասիրություն: «Թուրքիան նման առաջարկով դիմել է Հայաստանին, սակայն հայկական կառավարությունը խուսափում է իր արխիվները բացելուց: Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է բացել իր արխիվները, նա ոչ մեկից չի թաքցնում դրանք, իսկ Հայաստանը թաքցնում է իր արխիվները:Հատկապես պետք է հրապարակվեն Բոստոնում Դաշնակցություն կուսակցության արխիվները»,- ասել է թուրք պատգամավորը, հաղորդում է SalamNews-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |