Ըստ երևույթին, Բաքուն չի ընկալել Ղարաբաղի վերաբերյալ Դովիլի հայտարարության իմաստը

Ըստ երևույթին, Բաքուն չի ընկալել Ղարաբաղի վերաբերյալ Դովիլի հայտարարության իմաստը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարողանում կանգ առնել և իներցիայով շարունակում է զրնգացնել իր զենքը անգամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը արագ և բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու` Դովիլում հնչած ուղղակի պահանջից հետո: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը` ի դեմս մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի, հերթական անգամ, ըստ ամենայնի, ինքն իրեն հանգստացնելու համար հայտարարել է, որ ադրբեջանական բանակը «այսօր ամենաուժեղ բանակն է Հարավային Կովկասում և պատրաստ է կատարել ցանկացած մարտական կարգադրություն»:

Թե ինչ փաստերի հիման վրա է կատարվել նման հայտարարություն, գաղտնի է բոլորի, այդ թվում և ռազմական գործում մասնագիտացող փորձագետների համար, որոնք դեռևս տարվա սկզբին, հանդես գալով Հարավային Կովկասի երկրների Զինված ուժերի մարտական պատրաստվածության գնահատականով, հանգեցին այն եզրակացությանը, որ Ադրբեջանի բանակը, չնայած ադրբեջանական իշխող շրջանակների ներկայացուցիչների վստահեցումներին, այդպես էլ լիարժեք բանակ չի դարձել և կարող է առավելության հասնել միայն իր քանակով: Միջազգային ճգնաժամային խումբն իր հերթին, պնդելով, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի հետ պատերազմի, հայտարարում է, որ հայկական ԶՈւ-ն մարտական պատրաստվածության տեսակետից գերազանցում է ադրբեջանական բանակին, որտեղ նախկինի պես տիրում է կոռուպցիան: Անգամ Ադրբեջանի համար բարեկամական Թուրքիան խոստովանում է, որ անկախ փոքր տարածքից ու բնակչությունից, հայկական բանակը համարվում է տարածաշրջանի ամենապրոֆեսիոնալ, գրագետ և հմուտ բանակը:

Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու քողարկված ակնարկներն ու բացահայտ սպառնալիքներն առանձնապես անհեթեթ են հնչում` նկատի ունենալով իրադրության վերջին զարգացումները, երբ հիմնախնդրի լուծման մեջ անմիջականորեն ներգրավված երեք տերությունները հայտարարեցին, որ այդ կարգավորումն այլևս չի կարելի երկարաձգել` համառորեն կոչ անելով կողմերին «բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

Ադրբեջանում, ըստ ամենայնի, մինչև վերջ չեն գիտակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ ուղերձի իմաստը` այն սովորության համաձայն համարելով հերթական հռչակագրային և ոչինչ չնշանակող հայտարարություն: Կամ էլ չեն ցանկանում գիտակցել` տեսնելով, թե ինչպես է բառացիորեն քթի տակից կորչում երազանքը` պատերազմ սկսել Ղարաբաղում, գործանականում փորձել հսկայական քանակներով գնվող սպառազինության և «տարածաշրջանի ամենաուժեղ բանակի» արդյունավետությունը, որի ապիկարությունը բազմիցս ապացուցել են հայկական զինված ուժերը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
10  Հայկական բանակ
14  Արցախ. Ազատագրված տարածքներ
15  Արցախյան պատերազմ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---