ԱՄՆ-ում բացվելու է «Բժիշկ Մահի» անհատական ցուցահանդեսը

ԱՄՆ-ում բացվելու է «Բժիշկ Մահի» անհատական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական գրադարանում և թանգարանում կայանալու է հայտնի բժիշկ Ջեք Գևորգյանի նկարների ցուցահանդեսը: Բժիշկ լինելուց բացի, նա նաև եղել է նկարիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր, ում աշխատանքները ցուցադրվել են Մասաչուսեթսի թանգարանում: Ցուցահանդեսի համակարգող Գարի Լինդ-Սինանյանը նշում է, որ բացի 12 նկարներից, նրանց թանգարանի պահոցում կան նաև բժշկի գրական գործերն ու երաժշտական ստեղծագործությունները, հաղորդում է The Stamford Times-ը:

Ջեք Գևորգյանը ամերիկահայ բժիշկ է, ով էվթանազիա էր քարոզում: Զբաղվելով բժշկական պրակտիկայով` նա հանդես եկավ էվթանազիայի պաշտպանությամբ այն դեպքերում, երբ հիվանդին այլևս անհնար է բժշկական օգնություն ցուցաբերել, և ում տանջանքները չարժեն, որպեսզի նա շարունակի ապրել: 1989թ. նա մշակեց և կառուցեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների և թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու անընդունակ հիվանդի արյան մեջ: 1990թ. հունիսի 4-ին օգտագործելով մերսիտրոնը` իր կյանքին վերջ տվեց առաջին հիվանդը, որը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ 1990-1998թթ. մերսիտրոնից օգտվել են ավելի քան 130 մարդ: Գևորգյանի գաղափարները վճռականորեն դատապարտվել են բժշկական ընկերակցության և ԱՄՆ իշխանությունների կողմից: 1991թ. Գևորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու լիցենզիայից: Հետագայում նա չորս անգամ դատարան է ներկայացել, սակայն արդարացվել է վկաների ցուցմունքների պակասի պատճառով: 1999 թվականի մարտին Ջեք Գևորգյանը մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի վճռով Գևորգյանը 10-25 տարվա ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում: 2007 թվականի հունիսի 1-ին լավ վարքի համար նահանգի պայմանական վաղաժամ ազատման Հանձնաժողովի որոշմամբ 79-ամյա Ջեք Գևորգյանին ժամկետից երկու տարի շուտ ազատ արձակեցին: Մահացել է 2011 թ-ի հունիսի 3-ին Միչիգանում, 83 տարեկան հասակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---