ԼԻՈՆՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆ

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանը որոշում է կայացրել քաղաքային հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցնելու մասին: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հուշարձանը կբացվի 2005 թվականի ապրիլի 24-ին: Հաղորդվում է նաեւ, որ նման որոշումից հետո Եվրոպայում գործող Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեն կազմակերպել է միջոցառում, որին մասնակցել են նաեւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ: Խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական խմբի փոխնախագահ Ֆրանսուազա Գրոստետն իր ելույթում նշել է, որ դառնալով ԵՄ անդամ, Թուրքիան տնտեսապես եւ քաղաքականապես կզարգանա, իսկ դա վտանգավոր է «քայքայված Կովկասի» համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---