ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700-ամյակի կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II հրավերով մայիսի 2-5 Հայաստան կայցելեն Վրացական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա II-ը եւ Ղուպտական ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը պատրիարք Շենուդա III-ի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, նախանշված են եղբայրական եկեղեցիների առաջնորդների հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, այցելություններ Գիտությունների ազգային ակադեմիա եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---