ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ «ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՏԱՊ ՎԱՎԵՐԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոտենկովը դեմ է հանդես եկել «Գույք պարտքի դիմաց» հայ-ռուսական համաձայնագրի շտապ վավերացմանը, որի համաձայն ռուսական կողմին կանցնեն մի շարք հայկական ձեռնարկություններ ՌԴ առջեւ ՀՀ պետպարտքի դիմաց: Ինչպես հաղորդում է «Պառլամենտսկայա գազետա» թերթը, օրերս հանդես գալով Պետդումայում, նա նշել է, որ տվյալ դեպքում հարկավոր չէ շտապել եւ դուրս գալ ռեգլամենտային ընթացակարգերի շրջանակներից: Կոտենկովի նման դիրքորոշոմը պաշտպանել է Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Լուկինը, որը հայտարարել է, որ «եթե Ռուսաստանի նախագահը մինչ այժմ չի ձեւավորել իր դիրքորոշումն այս համաձայնագրի վերաբերյալ, ապա նրան պետք է լրացուցիչ ժամանակ տրամադրել»: Այդ ելույթներից հետո կառավարության ներկայացուցիչը չպնդեց Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի շտապ վավերացման անհրաժեշտության վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---