Լոնդոնում նշելու են Անի քաղաքի 1050-ամյակը

Լոնդոնում նշելու են Անի քաղաքի 1050-ամյակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Լոնդոնի Նավասարդյան կենտրոնում տեղի է ունենալու միջոցռում` նվիրված Անի քաղաքի 1050 ամյակին: Միջոցառման ժամանակ ներկայացվելու են լուսանկարիչ Զավեն Սարգսյանի լուսանկարները և ցուցադրվելու է Արթուր Բախտամյանի «Երկիր Նաիրի» տեսաֆիլմը:

Միջոցառումը կազմակերպել է «Համազգային» կենտրոնի Լոնդոնի մասնաճյուղը, հայտնում է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի պաշտոնական կայքը:

Պատմագիտական գրականությունից հայտնի է, որ Աշոտ Գ Բագրատունին Անին մայրաքաղաք հռչակեց 961 թվականին` Կարսից այնտեղ փոխադրելով թագավորական գահը: Անին նաև համաշխարհային քաղաքակրթական ժառանգության կարևոր հուշարձաններից է: Այն անվանում էին 1000 ու 1 եկեղեցիների քաղաք: Այնտեղ են գտնվում պատմական կարևոր նշանակություն ունեցող հուշարձանները` Անիի Մայր տաճարը, Գագկաշենը, Հովվի, Ամենափրկիչ և այլ եկեղեցիները:

Հայաստանի հին մայրաքաղաք Անին
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---