ԹՈՒՐՔԻԱՆ ԿԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ, ԳՏՆՈՒՄ Է ՏՐԱԲԶՈՆԻ ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Մոտ ապագայում հայ-թուրքական սահմանը պետք է բացվի առեւտրի եւ զբոսաշրջության համար, սակայն Ադրբեջանի համաձայնությամբ: Այդ մասին, ըստ «Մեդիամաքս» գործակալության, «Turkish Daily News» թերթին հայտարարել է Տրաբզոնի Առեւտրի պալատի նախագահ Մեհմեդ Ցիրավը: Նրա խոսքերով, չնայած Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա խնդիրներին, սահմանի բացումը թույլ կտա Թուրքիային զգալիորեն մեծացնել իր ապրանքաշրջանառությունը եւ նոր երթուղիներ բացել այլ երկրների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---