ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԴԳՐԿԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը արտահայտվել է ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) կազմում Գերմանիային եւ Թուրքիային ընդգրկելու օգտին: Հանդես գալով խորհրդարանի նիստում` նա հիշեցրել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է Լեռնային Ղարաբաղի խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու սկզբունքի վրա: Մինչդեռ, նրա խոսքերով, ՄԽ ներկա ձ-աչափը այդ հնարավորությունը չի ընձեռում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը միջոցներ ձեռնարկի այդ հարցը ԵԱՀԿ հաջորդ գագաթնաժողովում բարձրացնելու ուղղությամբ», - հայտարարել է պատգամավորը: Հիշեցնենք, որ Մինսկի խմբում ներկայումս նախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---