ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄՈՏ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների Բրյուսելում կայացած հանդիպումը «որակապես տարբերվում էր նախորդ երկու հանդիպումներից»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով «Մեդիամաքս» գործակալությանը Աբդուլա Գյուլի հետ իր հանդիպման արդյունքները: «Մենք մոտեցանք առաջին քայլը կատարելուն», - նշել է հայ նախարարը: «Չնայած նրան, որ դեռեւս վաղ է միանշանակ հայտարարություններ անել, պետք է ասեմ, որ այս հանդիպումը կարեւոր փուլ դարձավ, եւ կարծում եմ, որ մոտակա ամիսների ընթացքում մենք առաջին փոքր դրական արդյունքը կարձանագրենք` կապված հայ-թուրքական սահմանի հետ», - ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---