ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԿԱ ԵՐԵՔ ՀԱՅ

PanARMENIAN.Net - Ըստ նախնական տվյալների, Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում էլեկտրագնացքի պայթեցման հետեւանքով զոհվածների թվում կա երեք հայ: Ահաբեկչության հետեւանքով զոհվածների անունները հրապարակած ռուսաստանյան գործակալությունների հաղորդումների համաձայն, դրանք են` Իրինա եւ Զալինա Ասրումյանները (ծնված 1987թ. եւ 1963թ.), եւ Խորեն Գրիգորյանը (1954 թ.), որոնք բնակվել են Կիսլովոդսկ քաղաքում: Ըստ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների` «յան» վերջավորությամբ ազգանունով անձինք կան նաեւ վիրավորների թվում, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Պյատիգորսկ-Եսենտուկի էլեկտրագնացքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 40 մարդ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---