ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Եվրատլանտյան գործընկերության խորհրդի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների համաժողովի շրջանակներում այսօր տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման օրակարգում ընդգրկված էին երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային իրավիճակի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկա ընթացքի հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել երկխոսությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---