ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում հոկտեմբերի 15-16-ի հակաալիեւյան գործողությունների առնչությամբ ձերբակալված անձանց մի խումբ այսօր հայտարարել է անժամկետ հացադուլ: Ակցիայի մասնակիցների թվում են` «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն, Դեմկուսի առաջնորդ Սարդար Ջալալօղլուն, Ղարաբաղի վետերանների միության նախագահ Էթիմադ Ասադովը: Այդ մասին «Թուրան» գործակալությանն է հաղորդել Բաիլովյան բանտի քննչական մեկուսարանում գտնվող ձերբակալվածներին այցելած փաստաբանը: Հացադուլավորները Ադրբեջանի ղեկավարությունից պահանջում են կատարել ԵԱՀԿ հանձնարարականը` անհապաղ ազատ արձակել նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բոլոր գործողությունների մասնակիցներին: Ընդհանուր առմամբ, այդ օրերին ձերբակալվել է 107 մարդ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---