ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տարածաշրջանային նախագծերի իրականացման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը` այսօր Բաքվում ելույթ ունենալով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում: Ռ. Շուգարյանի խոսքերով` դա կարող է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ քաղաքական երկխոսություն սկսելու համար պայմանների ստեղծմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---