ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ Երեւանում ստորագրվել է 2004 թվականի համագործակցության ծրագիր: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ծրագրի շրջանակնորում հաջորդ տարում նախատեսված է անցկացնել 16 համատեղ միջոցառում: Մասնավորապես, հունվարին երեք տասնյակ հայ զինվորականներ հունական գումարտակի կազմում կմասնակցեն խաղաղարար գործողություններին Կոսովոյում: Աղաբեկյանի խոսքերով` ձեռք են բերվել նաեւ Աթենքի Զինվորական ակադեմիայում հայ սպաների եւ Սալոնիկի Ռազմա-բժշկական ակադեմիայում հայ զինվորական բժիշկների ուսումնական տեղերի թվի ավելացման վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---