ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ, ԳՏՆՈՒՄ Է ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ստեղծվել է նոր իրավիճակ: Այդ մասին նախօրեին լրագրողներին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկե Թալվիտիեն: Նշելով բանակցությունները շարունակելու կողմերի պատրաստակամությունը` Թալվիտիեն ընդգծել է, որ այժմ հարկավոր է որոշել, թե երբ սկսել բանակցային գործընթացը: Եվրամիությունն իր կողմից պատրաստ է աջակցել այդ գործընթացին, ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը` հայտարարելով 2004 թվականին հակամարտության տարածաշրջան ավելի հաճախակի այցելեու իր մտադրության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---