ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՀԿ ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ

PanARMENIAN.Net - Բաքվի իշխանություննրեն առայժմ չեն թույլատրել «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) բողոքի ցույցը, որն ուղղված է Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳՆ ղեկավարների նիստին հայկական պատվիրակության մասնակցության դեմ: Միեւնույն ժամանակ, ինչպես Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին, ամեն դեպքում ակտիվիստների մի խումբ մտադիր է պիկետել հյուրանոցի շենքը, որտեղ բնակվում է հայկական պատվիրակությունը: Նրա խոսքերով` ցույցը կանցկացվի «Ամոթ նրանց, ովքեր հրավիրել են Բաքու հայ զավթիչներին» կարգախոսով: Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---