ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ԵՆ ԼՈՒՐԵՐԸ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԳՅՈՒԼՀԱՆԵ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարության արտաքին առեւտրի վարչության խորհրդական Դեմեթ Կանդեմիրը, որը մասնակցում է Բաքվում բացված «Turkish Expo Baku-2003» ցուցահանդեսին, «Ռեգնում» գործակալությանը մասնավոր զրույցում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին իսկապես օրերս կտեղափոխեն «Գյուլհանե» թուրքական ռազմական հիվանդանոց: Նա հայտարարել է նաեւ, որ եղած տեղեկատվության համաձայն, Հ.Ալիեւի վիճակը հեռու է լավ լինելուց` ընդ որում կտրականապես հերքելով լուրերը նրա վախճանի մասին: Կանդեմիրը չի բացառել նաեւ Թուրքիայի համագործակցությունը Հայաստանի հետ առեւտրի ոլորտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---