ՊԱԿԻՍՏԱՆԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԿԱՋԱԿՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Պակիստանը կաջակցի Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության սրացման դեպքում, հայտարարել է Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Շահիդ Քերիմուլլահը: «Մենք բացահայտ հայտարարում ենք, որ պատրաստ ենք զենք վաճառել Ադրբեջանին»,-հայտարարել է նա Բաքվում լրագրողներին Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովի հետ հանդիպումից հետո: Քերիմուլահի խոսքերով, Պակիստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնմամբ եւ մտադիր է բանակցություններ վարել պակիստանյան նավատորմի եւ բանակի շարքերում ադրբեջանցի զինվորականների նախապատրաստումն ակտիվացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատարի Բաքու այցելությունը տեղի է ունենում Կառաչիում 2002 թ. ստորագրված ռազմական համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի շրջանակներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---