ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ՄՈՏԱԿԱ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի թեկնածու, երկրի վարչապետ Իլհամ Ալիեւը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իր լուծումը կստանա մոտակա մի քանի տարիների ընթացքում: Հակառակ դեպքում, նրա խոսքերով, Բաքվի համբերությունը կհատի: «Բաքուն կարող է համաձայնել խաղաղ պայմանագիր կնքել Երեւանի հետ միայն Ադրբեջանի տարաքծային ամբողջականության վերականգնման, ադրբեջանական հողերից հայկական զինված ուժերի դուրս բերման եւ փախստականների վերադարձի սկզբունքները պահպանելու դեպքում»,- հայտարարել է նա իր նախընտրական ելույթում տեղի հեռուստատեսությամբ: Ալիեւ-կրտսերի խոսքերով, ադրբեջանական կողմը հույսը չի կորցրել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «առաջիկայում գործելով ավելի ակտիվ, կկարողանա իր դերն ունենալ հակամարտության կարգավորման գործում»: Ընդ որում նա նշել է, որ հրադադարի ռեժիմը հակամարտող կողմերի միջեւ «շատ հաջողություններ է բերել» Ադրբեջանին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---